Բաղաձայնների ուղղագրությունը

Դ — Տ — Թ բաղաձայնների ուղղագրությունը

Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են:
Օրինակ՝  դանակ, դարակ, տգեղ, տունկ,  թաթ, թութ, թութակ 
Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• արդարարդեն, արդյոք, արդյունք,զարդ ,արդուկ, բարդ,, բրդել, բրդուճ,  բուրդ, բրդյա, դրդել երդվելլյարդ, նյարդ, որդ ,  որդիվարդապետ,  օրիորդ.
 -որդ  վերջածանց ունեցող բառերում՝  բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
• -ուրդ  վերջածանց ունեցող բառերում՝  ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:
 Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար),դդում(դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու,  օդանցք):
 Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ, խնդիր, կենդանի
•  ընդ-ով  մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:

Բ-Պ-Փ բաղաձայնների  ուղղագրությունը

Հայերենումբ, պ, փ  բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ՝
Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:
Ր-ից հետո բ-ն արտասանվում է փդարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.
Մ-ից հետոբ-ն արտասանվում է փհամբերել, համբույր բառերում.
Ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ.  իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.
Ղբ տառերի խումբն արտասանվում է խպաղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:

Գ-Կ-Ք բաղաձայնների ուղղագրությունը

Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին,  անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:  

Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը  գրվում է գտառով՝ երգ ,թարգմանիչ,կարգ,մարգարե ,մարգարիտմիրգ, պարգև Սարգիս :
Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ,գոգնոց, զույգ,էգթագավոր,արևածագ,  կարագ,հագնել,հոգևոր, հոգնել,հոգնակի,ձագ,ձիգ,ճիգ մարագ,մուգ,նորոգել,  շոգ ,ոգի,պատարագսուգ, տեգր,ուրագ, օգնել, օգուտ,  Գրիգոր :
Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գտառով՝ անգամ (միանգամից):

Ձ-Ծ-Ց բաղաձայնների ուղղագրությունը

Լսվող ց և ծ  հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ՝ ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել

 

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ՝ ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն
 Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն),  դարձյալ  (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն),  դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ(հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք,  փորձագետ, անփորձ):
 Ղ-ից հետո լսվող ց  հնչյունը  գրվում է ձ տառով՝ դաղձ,  դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:
 Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):

Ջ-Ճ-Չ բաղաձայնների ուղղագրությունը

Ճ  և չ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝ ճանճ, ճագար, կարճ, վճարել, չամիչ, չոր, կառչել, զեղչել, հաչել
Ջ հնչյունը գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ՝  ջուր, ջրվեժ, կամուրջ, չղջիկ, եղջերու, եղջյուր, հաղարջ  և այլն

 

Ձայնավորից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
աջ (աջլիկ, աջափնյակ, առաջ), էջ (իջնել, վայրէջք), մեջ (միջև, միջանցք), ոջիլ  (ոջլոտ):
Ր-ից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
արջ (արջուկ, արջաորս), թրջել (թրջոց), վերջ(վերջին, վերջաբան):
Ղ հնչյունից հետո լսվող չ-ն գրվում է ջ տառով՝
աղջիկ (աղջկական), զղջալ (զղջում), ողջ (ողջույն, առողջ)
Բացառություն է կազմում զեղչ բառը:

Մ-Ն  բաղաձայնների ուղղագրությունը

Մևնբաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը հիմնականում համապատասխանում են իրար:
Օրինակ՝
ամանոր, ամբոխ, բամբակ, նամակ, համբույր, Սամվել, անկողին, անդորր, անցորդ, բանակ, դանակ, գնդակ, Մանվել
Մև ն բաղաձայնների ուղղագրական դժվարությունները կապված են բ, պ, փ բաղաձայնների հետ:Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ— ն հնչում է մոտավորապես ն:
1. Բ, պ, փ բաղաձայններից առաջ հիմնականում պիտի գրել մ , օրինակ՝ ամբարիշտ, ամբար, ամբաստանել, ամբարտակ, ամբարտավան, ամբոխ,  բամբ, բմբուլ, գամփռ, թումբ, թմբուկ, կաղամբ, ճամբար, ռումբ, փամփուշտ  և այլն:
2.Բ, պ, փ բաղաձայններից առաջ նենք գրում, եթե ունենք անժխտական նախածանց, օրինակ՝  անբան, անբասիր, անբիծ,  անպայման, անպատեհ,անպատկառ,անպարտ, , անփորձ  և այլն:

Ղ-Խ  բաղաձայնների ուղղագրությունը

1. Բաղաձայնից առաջ լսվողխ հնչյունը գրվում է խտառով հետևյալ  արմատներում  և բառերում.

ախտ (հիվանդություն),ապուխտ, բախտ, դժոխք, դրախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, թախտ, թխկի, թուխպ, թուխս, ժխտել, լախտ,  խախտել, խրախճանք, խրոխտ, ծախս, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, նախճիր, նախքան, նախշ, ջախջախել, պանդուխտ, սխտոր, Վախթանգ, վախճան, վախկոտ, վխտալ, տախտակ, փախչել, ուխտ(երդում, դաշինք):
2.Բաղաձայնից առաջ արտասանվող խհնչյունը գրվում էղ տառով հետևյալ բառերում.
աղբյուր, Աղթամար կղզի, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթել, դաղձ, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, խեղդել, կեղտ, կողպեք, կողք, հաղթանակ, հաղթել, ճեղք, մաղթել, մեղք, շաղկապ, շղթա, ողբ, պղտոր, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել, ուղտ:

Զ-Ս  բաղաձայնների ուղղագրությունը

 

Զ  և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով:
Օրինակ՝  բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն:
1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն:

2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ:

Օրինակ՝ ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն

Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են:

Վ-Ֆ  բաղաձայնների ուղղագրությունը

Վ, ֆ բաղաձայնների արտասանությունը և գրությունը համապատասխանում են:

Օրինակ՝   ֆիզիկա   ավար, ագռավ, արմավ, բանվոր, բավարար, զինվոր, կաքավ, ծավի, ծով, կավ, ասֆալտ, Աֆրիկա, Աֆղանստան, կարտոֆիլ, տուֆ, և այլն
Ուշադրություն
Արտասանվող ֆ գրվում է վ միայն երեք բառում.
ավտո — ավտոմատ, ավտոմեքենա
հարավ— հարավային, հարավցի, հարավ-արևելք
նավթ— նավթատար, նավթահան, նավթավառ

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հայոց լեզու (քերականություն). Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий