
Նախագծի ընթացքը` սեպտեմբերի 1-10
Նախագծի մասնակիցներ` 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ
Նպատակը`
- ամառային առաջադրանքների միջոցով գրավոր և բանավոր խոսքի շարունակական զարգացում
- ամառային աշխատանքների ամփոփում, արդյունքների գրանցում
Խնդիրները`
- Ստեղծագործական, վերլուծական, տրամաբանական, նկարագրական մտածողության զարգացում
- Ինքնարտահայտման, ինքնադրսևորման հմտությունների ձեռքբերում, զարգացում
- Բառապաշարի հարստացում
Նախագծի նկարագրությունը`
Նախագիծը բաղկացած է երկու մասից՝ «Իմ ամառային հանգիստը» և «Ի՞նչ եմ ընթերցել»:
Նախապես ուղարկված ամառային առաջադրանքներն ամփոփում ենք՝ իրականացնելով նախագիծը: Առաջադրանքները նախապես ուղարկվել են 4-րդ, 5-րդ, դասարանների սովորողներին: Մինչև սեպտեմբերի 12-ը բոլոր սովորողներն իրենց բլոգներում ամփոփում են «Ուսումնական ամառ 2021» նախագիծը:
- «Իմ ամառային հանգիստը»
Սովորողները ներկայացնում են իրենց բլոգները, նախապես բլոգում տեղադրված ամառային հանգստի մասին պատումը, ֆոտոշարը, ձայնագրությունը կամ ֆիլմը՝ մի քանի նախադասությամբ ներկայացնելով իրենց ուսումնական ամառը:
2. «Ի՞նչ եմ ընթերցել»
4-րդ դասարանների սովորողներ
Իրականացվում է հետևյալ կերպ.
- Աստրիդ Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից հատվածների ընթերցում
- գրքի քննարկում
- հերոսների բնութագրում , նկարագրում
- գրքի մասին գովազդ, կարծիք, տպավորություններ (աշխատանք բլոգում, ենթակայքում):
5-րդ դասարանների սովորողներ
- Ընտրված գրքից հատվածների ընթերցում (հանձնարարված ցանկից սովորողների ցանկությամբ կընտրվի գրքերից մեկը)
- գրքի քննարկում
- հերոսների բնութագրում, նկարագրում
- գրքի մասին կարծիք, գովազդ, տպավորություններ (աշխատանք բլոգում, ենթակայքում):
Նախագծի արդյունքները