Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ մոլորակը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Հայոց լեզու (քերականություն). Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий