4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես

Մայիսի 15-հունիսի 8

4-րդ դասարաններ

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել


Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 15-հունիսի 7/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 8/

  • Միասնական գրավոր աշխատանք

Ստուգատեսային առաջադրանքներ, արդյունքներ՝

  1. Առաջադրանք 1մայիսի 15-17

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ա) երկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Ռոդարիական հորինուկներ

2. Առաջադրանք 2Մայիսի 19-22

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Չմոռանա՛ս նշել բլոգիդ «Մայրենիի ստուգատես 2023» բաժինը։

3․ Առաջադրանք 3

«Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» -ռոդարիական հնար

Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։

Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինիր՛՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:

Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Առաջադրանք 4

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Հարցազրույց ինչ որ մեկի հետ (ընկերոջ, քրոջ կամ եղբոր հետ, հայրիկի կամ մայրիկի հետ, տատիկի կամ պապիկի հետ․․․ , ում հետ կուզես․․․)
  • Նախապատրաստվի՛ր հարցազրույցին՝ հարցազրույցի թեման, հարցազրույցի վերնագիրը։
  • Մշակի՛ր, կազմի՛ր այդ թեմայով հարցեր։
  • Հարցազրույցն անելուց հետո անպայման տեղադրի՛ր բլոգումդ՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում։ (hարցազրույցի՝ առաջադրանք 4-ի վերջնաժամկետը՝ մայիսի 26-ը)

Ուղեցույց

  • Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրել։
  • Որոշել ձևավաչափը՝ տեսանյութ թե ռադիոնյութ։
  • Հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե։
  • Հարցազրույցը ունենա սկիզբ(նախաբան) և ավարտ։

Առաջադրանք 5

Տարվա իմ ձեռքբերումները

«Մայրենիի ստուգատես» բաժինը սովորողների բլոգներում.

4-2 դասարան

  1. Դարեհ Դերբողոսյան
  2. Կարպիս Շահինյան
  3. Մարթա Ղամբարյան
  4. Անահիտ Հովհաննիսյան
  5. Էմիլի Քոչարյան
  6. Մարիա Մարգարյան
  7. Նարեկ Գրիգորյան
  8. Դանիել Սուվորով
  9. Նարե Գևորգյան
  10. Միքայել Սադոյան
  11. Էմիլի Գաբրիելյան
  12. Վաղարշակ Հայրապետյան
  13. Մարգարիտա Օգանովա
  14. Գրիգոր Աբտոյան
  15. Ալեն Բաբայան
  16. Գաբրիելա Համբարձումյան
  17. Գալստյան Նժդեհ
  18. Դանիիլ Գյուլումյան
  19. Օֆելյա Մկրտչյան
  20. Նաիրա Բարսեղյան
  21. Դավիթ Գալստյան
  22. Կամայ Աալիյահ Նուրեդդինի

4-3 դասարան

  1. Աննա Մկրտումյան
  2. Արմեն Ավագյան
  3. Արիանա Աբքար
  4. Մնացականյան Հենրի 
  5. Գագիկ Խաչատրյան
  6. Գալի Աբրահամյան
  7. Էրիկ Ավագյան
  8. Ռոզի Հակոբյան
  9. Եվա Մարտիրոսյան
  10. Մարկ Սամսոնյան
  11.  Ֆելիքս Հակոբյան
  12. Արա Քոչարյան
  13. Անի Բարսեղյան
  14. Անի Խուրշուդյան
  15. Ալեքսանդր Աթաբեկյան
  16. Նարեկ Մնացականյան
  17. Նանե Թորոսյան
  18. Համբարձումյան Դավիթ
  19. Արտաշես Կարապետյան
  20. Հասմիկ Առաքելյան 
  21. Հովհաննես Մանուսյան

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Մայիսյան հավաք, Սովորողների ճամբար, Ստուգատես. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий