Թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ

Թումանյանական ընտանեկան ֆլեշմոբին մասնակցում են Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանների սովորողները:

Սիրելի՛ սովորող, փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։  Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք-չորս տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

4. Այլ․․․ Ի՛նքդ շնորհավորական հետաքրքիր տարբերակ մտածիր։

Արդյունքները․․․

Միքայել Պողոսյան- Ընտանեկան թատրոն․ Անխելք Մարդը

Գայանե Դանիելյան- Ընտանեկան համերգ-ներկայացում

Հեսու Գրիգորյան— Կարդում, խաղում, ընթերցում եմ Թումանյան

Էմիլի Պարսամյան-Կարդում եմ Թումանյան․ Իմ Երգը

Մարիա Պողոսյան- Հարցազրույց մայրիկիս հետ․ Զրուցում ենք Թումանյանի մասին

Լևոն Ղարիբյան- Ընտանեկան թատրոն- Խաղում ենք Թումանյան․ Սուտասանը

Սյունե Բադալյան- Ընտանեկան ընթերցում․ Կարդում ենք Թումանյան

Դիանա Բալյան- Ընտանեկան ընթերցում․ Քառյակներ,մ Երկու սև ամպ

Դանիել Բարոյան- Նկարել եմ իմ սիրելի բանաստեղծին․․․

Խաչիկ Միքայելյան- Կարդում եմ Թումանյան․ Երկու սև ամպ

Էվա Կարապետյան -Կարդում եմ Թումանյան․ Կացին Ախպեր

Անահիտ Սարգսյան- Ընտանեկան ընթերցում․ Շունն ու կատուն

Վլադիմիր Դավեյան-Ընտանեկան ներկայացում․ Կացին ախպերը, Հ․ Թումանյանի մասին․․․

Սոֆա Բադալյան — Խաղում ենք Թումանյան․ Ճամփորդները

Վան Բաղդասարյան — Ընտանեկան ընթերցում, Ամենից լավ տունը, Հ․ Թումանյանի մասին

Սամսոն Կոստանյան- Կարդում եմ Թումանյան․ Երկու սև ամպ

Անի Աղաջանյան-Կարդում եմ Թումանյան․ Սուտլիկ որսկանը, Իմ երգը

Արեն Տեր-Ստեփանյան- Կարդում եմ Թումանյան․ Իմ երգը

Արիանա Պետրոսյան- Երգում, կարդում, խաղում ենք Թումանյան, եղբորս գիրք եմ նվիրում․․․

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий