Սասնա Ծռեր․ Փոքր Մհերը

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Նախագծի իրականացման ժամկետը՝ մարտ ամիս

Նպատակը

  • «Դյուցազնապատում» նախագծի շարունակականության ապահովում, զարգացում
  • Ծանոթացում էպոսի չորրորդ ճյուղին
  • Ազգային մշակույթի, ժառանգության ճանաչում, պահպանում
  • Համերգով ուսուցում՝ մասնակցություն Ուրբաթ-համերգին

Խնդիրները

  • Հայագիտության, հայապահպահության, ազգային ու հոգևոր մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նախագծերի իրականացում
  • Ազգային էպոսի ուսումնասիրություն, ընթերցում
  • Մասնակցություն Ուրբաթ-համերգին

Ընթացքը

1.Ծանոթացում էպոսի վերջին ճյուղին

«Սասնա ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անմահ և անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ 

2. «Մհերի դուռ» ֆիլմի դիտում (դիտում ենք 12:15 րոպեից ․․․)

3. Հատվածների բերանացի ընթերցում

***

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

***

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկած, կըտանեմ մեր քավորի տուն։

– Դե ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Աղջիկէդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմ, այ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։

***

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Նախագծի ամփոփումը՝ Ուրբաթ համերգով. ապրիլի 5

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий