« Ուսումնական աշուն» նախագծով դեպի Մեղրաձորի Թեժառույք վանական համալիր, Մարմարիկ գյուղ

6.45.11______.______.__________________________-400x300   «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Թեժառույքը  կամ  Տրդատավանքը  գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…

Հաղթահարվող բարձունքը՝  Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  Հոկտեմբերի 20

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:

  Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում,:

Նախագծի ընթացքը

Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները  մայրենիի դասաժամին  կարդում, բացատրում, անգիր են  սովորում նշված հեղինակների աշնանային բանաստեղծությունները, աշնանային պատումներ, ընթերցումներ պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրում   այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին:

Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցում կրթական փոխանակումներ իրականացնելուց , «Գետը համայնքում»  նախագիծը ներկայացնելուց հետո,  հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը,  ուսումնասիրում տեղանքը,  վանական համալիրը,  աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա   բարձունքում գտնվող բացատում  իրականացնում  մյուս  նախագծերը:

Մեկնում` Հյուսիսային դպրոցից, հոկտեմբերի 20-ին, ժամը 09:00

Վերադարձ՝  ժամը 16:30

Կանգառներ-  Երևան- Հրազդան- Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոց-Մարմարիկ գետ—Թեժառույք եկեղեցի

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • նկարչական պարագաներ
  • աղբի տոպրակ և ձեռնոց

Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`

Googlemaps ծրագրով սովորողների հետ գծել ենք մեր ճամփորդության երթուղին:

Կոմիտասյան օրեր`

 Կոմիտաս. Աշուն օր

Կոմիտաս. Աշուն գիշեր

Աշուն գիշեր (ստեղծագործական աշխատանքներ)

Սահյանական օրեր`

  Անտառում

Սահյանական ընթերցումներ

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում :

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Նախագծեր, Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий