Արատեսում իրականացրած ձմեռային եռօրյա ճամբարի հավետվություն

20190124_144546.jpg Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների և դասավանդողների 19 հոգիանոց խումբը հունվարի 24-26-ը «Ձմեռային ճամբարն Արատեսի դպրական կենտրոնում» նախագծով Արատեսում էր:

Մինչ Արատես հասնելը ունեցանք կանգառներ:Դրանցից մեկը եղավ Պարույր Սևակի՝ ավտովթարի հետևանքով կանգնեցված հուշակոթողի մոտ, որտեղ մահացել էր Պարույր Սևակը: Այդ օրը՝ հունվարի 24-ը, (1924 թ.) գրողի ծննդյան օրն էր:

Եռօրյա ձնառատ ճամփորդությունը հագեցած ու հետաքրքիր էր: Ըստ նախագծի` իրականացրեցինք ձմեռային խաղեր, մարզական առավոտյան պարապմունքներ, քալյք Արատեսով, զրույցներ, ընթերցումներ վառարանի շուրջ՝ Արատեսի վայրի բնության մասին, Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքի, և, ընդհանրապես, գելերի մասին…ու էլի հետաքրքիր  զրույցնե՜ր, զրույցնե՜ր…

Երեկոներն էլ մեր սենյակներում՝ է՛լ ստվերային թատրոն, է՛լ երգ, խինդ ու ծիծաղ… Այսպիսին էր մեր ճամբարային առօրյան:

Իրենց ճամբարային երեք օրերի  մասին պատմում են նաև ճամփորդությանը մասնակցած  ճամբարականներն ու դասավանդողները՝

Իսկ ճամփորդության ավարտին՝ մինչ Երևան վերադառնալը, Հյուսիսի և Ավագ դպրոցի սովորողները Արատեսի վանքի դիմաց միասնական պարով շնորհավորեցին  Աստղիկ Բլեյանի մկրտությունը:

 

 

 

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, «Հյուսիսափայլ» ռադիո, Հաշվետվություններ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ուսումնական հունվար, Ուսումնական ճամփորդություններ, Սովորողների ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий