Հյուսիսային դպրոցի ներկայացրած դյուցազնապատումները…

47105677_389872228421324_1928176583437189120_n-250x200

«Դյուցազնապատում» նախագիծը ունի  երեք և ավելի տարիների պատմություն: Ամեն անգամ, երբ փորձում եմ ավարտել-ամփոփել աշխատանքս դյուցազնապատումը ներկայացվող ուրբաթ-համերգից հետո, նորից նոր մտահղացում էր առաջ գալիս՝ նոր ծրագրեր՝ դյուցազնապատումների շարքը շարունակելու: Ամեն համերգից հետո ոգևորությունն  այնքան մեծ էր թե՛ սովորողների, ծնողների և թե՛ դասավանդողների շրջանում, որ մտածում էինք դյուցազնապատումների շարքն ընդլայնելու, այն շարունակական նախագիծ դարձնելու մասին: Հյուսիսում այդպես էլ եղավ. միասնական աշխատանքների արդյունքում ծնվեցին իրար հաջորդող դյուցազնապատումները…

Ուսումնական տարվա ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներից յուրաքանչյուրը հանդես է գալիս 2-3 ուրբաթ-համերգով: Համերգին դպրոցը ներկայանում է իր սովորողներով, դասավանդողներով, ծնողներով: Ներկայացնում եմ  կրթահամալիրի կրտսեր դպրոցներից մեկի՝ Հյուսիսային դպրոցի՝  2018-ից սկսած, ուրբաթ-համերգներն իրենց ողջ ստեղծման-մտահղացման-նախագծման ընթացքով, հաջողություններով, ձեռքբերումներով:

Յուրաքանչյուր ուրբաթ-համերգի հիմքում  մայրենիի բաղկացուցիչն է, երաշժտությունը,  տեխնոլոգիան….և իհարկե, կրթահամալիրի օրացույցը, որից օգտվելով էլ կազմվում են մեր  ուսումնական նախագծերը, այդ թվում՝ ուրբաթ-համերգները :  Ամեն մի համերգի նախագիծ սկսվում է դասարանում, առարկայի դասընթացով՝ ուսումնական օրացույցի՝ տվյալ շրջանին համապատասխան  գրող-հեղինակի ստեղծագործության(ստեղծագործությունների) ընտրությամբ՝  նախագծելով-հասնելով մինչև ուրբաթ-համերգ: Միասնական քննարկումների, առարկայական համագործակցությունների,  ծիսական օրացույցի, ձայնագրման ստուդիայի, ծեսերի լաբորատորիայի հետ համատեղ աշխատանքի արդյունքում էլ ստեղծվում է նախագիծը:

Ստորև ներկայացնում եմ 2018-2021-ի՝ Հյուսիսային դպրոցի դյուցազնապատումները՝ որպես  ուրբաթ-համերգներ:

Ամեն ինչ սկսվեց 2018-ի հունվարին՝ ձմեռային ուսումնական ճամբարի շրջանում, երբ որոշեցինք Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների  հետ  բեմադրել-ներկայացնել Հ. Թումանյանի մշակմամբ «Սասունցի Դավիթ» պոեմը:

2018-ի մարտի 23-ին ուրբաթ համերգի  պատասխանատուներն էին Հյուսիսային դպրոցի դասավանդողները և սովորողները:

Մեդիաուրբաթը բաղկացած էր երեք բաժնից՝ «Ուսումնական պատարագ», «Սասունցի Դավիթ» Էպոս, «Ծաղկազարդ», «Զատիկ»

«Սասունցի Դավիթը» 4-5-րդցիների ներկայացմամբ՝

Քանի որ նախագիծը հաջողված էր, որոշեցինք, որ այն պետք է ունենա շարունակութուն և չպետք է սահմանափակվի միայն էպոսով:  «Գրաբարյան օրեր», «Ուսումնական ժամերգություն«, «Առավոտյան ընդհանուր պարապմունքներ»  նախագծերի արդյունքում, ամրապնդելով գրաբարյան տեքստերը, հոգևոր երգերը, շարականները, դյուցազներգությունները՝  որոշեցինք նոր՝ 2018-2019  ուսումնական շրջանում, հանդես նոր դյուցազնապատումների շարքով: Եվ այսպես, նախագիծը հենց այդպես էլ անվանեցինք՝ «Դյուցազնապատում»՝ ընդգրկելով դյուցազներգություններ, հարսանեկան, հերոսական, քնարավիպերգական, աշխատանքային երգեր, ռազմական պարեր:

2018-2019  ուսումնական առաջին շրջանում ուրբաթ-համերգին ներկայացանք  «Դյուցազնապատում » համերգ-ներկայացմամբ:

Դյուցազնապատումը՝ որպես ուսումնական նախագիծ, ենթադրում էր շարունակություն:

Երկրորդ ուսումնական շրջանի ընթացքում որոշեցինք ձայնասկավառակ թողարկել: Նախագծի շրջանակում Հարթակ ակումբում հյուրընկալեցինք էպոսագետ, գրականագետ Հայկ  Համբարձումյանին, ով խոսեց-պատմեց-ներկայացրեց  էպոսը, էպոսի արդի խնդիրները, մեր սովորողներն էլ ներկայացրեցին իրենց ստեղծած-հորինած  էպոսները, էպոսի շարունակության իրենց տարբերակները…

«Դյուցազնապատում» նախագծի ձայնագրման աշխատանքներն իրականացրեցինք, թողարկեցինք…

Դյուցազնապատումների նոր շրջանը

2019-ի ապրիլի 26-ին մեր հերթական ուրբաթ-համերգն էր. այս անգամ այն կրում էր «Ավանդապատումներ-զրույցներ՝ եռապատում»  անվանումը: Համերգը բաղկացած էր երեք մասից՝

Մինչ համերգը, մայրենիի դասաժամերին՝  ըստ ուրբաթ նախագծի, կարդացինք-ծանոթացանք-բերանացի սովորեցինք Հ.Թումանյանի  «Թմկաբերդի առումը» պոեմը՝ պոեմից հատվածներ՝ նախագիծն իրականացնելով ըստ կետերի: Հասմիկ Մաթևոսյանի  հետաքրքիր երաժշտական ձևավորման-մտահղացման-բեմադրության արդյունքում 4-5-րդ դասարանի սովորողները մեդիաուրբաթին ներկայացան «Թմկաբերդի առումը» ժողովրդական օպերայով՝

2019-ի հոկտեմբերին մայրենիի  4-5-րդ դասարանների հետ նոր նախագիծ սկսեցինք, որն անվանեցինք «Առականի «: Նախագծի շրջանակում սովորողների հետ ընթերցում էինք առակներ ( Թումանյան, Սարոյան,…),  խաղ-բեմադրություններ էինք իրականացնում Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներում: Երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանի հետ էլ որոշեցինք բեմադրել Հ. Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը՝ համադրելով կատակերգերի հետ:

Նախագծի ամփոփումը եղավ ուրբաթ-համերգով: Հ. Թումանյան. «Մոծակն ու մրջյունը»

Դյուցազնապատումը չընդհատվեց նաև 2020-ի գարնանային, ամառային հեռավար ուսուցման ընթացքում. հակառակը՝ «ընտանեկան դպրոցով» նախագծի մի նոր փուլ սկսվեց. այն մտավ տուն,  ընտանիք:

Նախագիծն իրականացրեցինք փոքր խմբերով ֆիզիկական միջավայրում, ամառային, ճամբարում, ընտանեկան դպրոցներում:

Այս տարի՝ 2021-ին, նախագիծը շարունակեցինք. այս անգամ էլ ուսումնական նյութ ընտրեցինք Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ գեղեցիկ»  դյուցազներգությունը: Մարտի 19-ին տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցի  ուրբաթ համերգը «Խաղերգով, խաղով՝ Անգեղաց հարսանիք» խորագրով։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հոդվածներ, թարգմանություններ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ուսումնական հունվար. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий