Իմ նվերը Թումանյանին. «Իր տվածն եմ տալիս իրեն…» /ընտանեկան նախագիծ/

Без названия.jpg  Նախագիծը նվիրվում է Հ. Թումանյանի 150-ամյակին

Նախագծի մասնակիցներ՝ 4-6-րդ դասարաններ

Ժամկետներ՝  փետրվարի 15-19

Նպատակը՝  Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ստեղծել ընտանեկան ռադիո- , տեսանյութերի մեդիափաթեթ՝ 150-ամյակը յուրահատուկ շնորհավորանքների, ընտանեկան թատրոնների, ընթերցումների կամ երգերի միջոցով դարձնելով իսկական ընտանեկան տոն՝ նախագծին մասնակից դարձնելով նաև ծնողներին:

Նախագծի ընթացքը

Մինչև Հ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, ընտրել և իրականացնել այս կետերից մեկը (ըստ ցանկության).

  • Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

 

  • Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

 

  • Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

 

  • Այլ տարբերակներ… Մտածիր էլեկտրոնային նվերի քո տարբերակը,տարբերակ, որը կկարողանաս տեղադրել բլոգումդ:

 

Արդյունքում՝  ռադիո…, տեսանյութերի մեդիափաթեթի ստեղծում, աշխատանքների մեկտեղում-հավաքում, ներկայացում բլոգում, ենթակայքում, mskh.am-ում Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий