Բառակազմություն

Բառի բաղադրիչները. արմատ և ածանց

Բառերը տարբեր կազմություն ունեն:   Եթե համեմատենք ամպ, անամպամպիկ,ամպածածկ, ամպանման բառերը, կնկատենք, որ դրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորի մեջ կա նույն ամպ բաղադրիչը: Այն արտահայտում է այդ բառերի հիմնական իմաստը և կոչվում է արմատ:
     Բառի մեկ այլ բաղադրիչ է ածանցը: Սա այն մասնիկն է, որը բառին միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում: Այսպես՝ անամպ («առանց ամպի») և ամպիկ («փոքր ամպ») բառերում ան-ը և իկ-ը ածանցներ են:
Դիտի՛ր արմատների և ածանցների մասին պատմող մուլտֆիլմը

https://www.youtube.com/watch?v=jRF9vQ1BAjg

Բառերի տեսակներն ըստ կազմության

Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ բառերը կազմված են միայն մեկ արմատից:
Օրինակ՝  ծառ, տերև, պտուղ, ուղի, շատ, զգույշ:
Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից:
Օրինակ՝ տերևաշատ (տերև — ա — շատ), ծառուղի (ծառ — ուղի), պտղաբեր (պտուղ ա բեր):
Ուշադրություն
Բարդ բառերի արմատները կարող են միանալ հոդակապով և առանց հոդակապի:
 Օրինակ՝ ծաղկահյուս – ծաղկաման, լուսաբաց – լուսառատ:
Ածանցավոր բառերը կազմված են արմատից և մեկ կամ ավելի ածանցներից:
Օրինակ՝  ծառաստանանպտուղ, թարմություն,  անզգուշորեն:
Ուշադրություն
Նոր բառերի կազմության ժամանակ արմատների մեջ երբեմն հնչյունների փոփոխություն
է տեղի ունենում:
Օրինակ՝ լույս – լուսավոր, լուսաստղ, գիր – գրություն, գրասեղան, պտուղ — պտղատու:

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике Հայոց լեզու (քերականություն). Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий