«Ուսումնական գարուն» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Սիրելի՛ սովորող, Գրքի տոնին միմյանց հետաքրքիր ու գունազարդ գրքեր նվիրեցիք։ Կարծում եմ՝ ժամանակն է կարդալու նվեր ստացած գրքերը, գովազդելու այն, փոխանակելու ընկերների հետ։

Կարող ես նաև ընտրել այս ցանկից, կարդալ (եթե ունես ընտրած գիրք, որըվաղուց կարդում ես, կարող ես շարունակել այն կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Աստրիդ Լինդգրեն

Մարկ Տվեն

Ջաննի Ռոդարի

Վիլյամ Սարոյան

Հեկտոր Մալո

Առանց ընտանիքի

Ռոալդ Դալ

  • Չարլին և շոկոլադե գործարանը
  • Մաթիլդա
  • Կտրիճ աղվեսը
  • Աշխարհի չեմպիոն Դանին
  • Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես
  • Ջորջի հրաշագործ բալասանը
  • Ջեյմսն ու հսկայական դեղձը
  • Չարլին և ապակե մեծ վերելակը
  • Մեծ և բարի հսկան

Հ. Թումանյան

Սասունցի Դավիթ

​​Գելը

Կարևոր

Գարնանային արձակուրդների ընթացքում կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր նաև «Փոքր Մհեր» նախագծից առանձնացված այս հատվածները՝

Հատվածների բերանացի ընթերցում

***

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

***

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկածկըտանեմ մեր քավորի տուն։

– Դե ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Աղջիկէդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմայ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։

***

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Առաջարկում եմ ևս մեկ անգամ դիտել «Սասնա Ծռեր» մուլտֆիլմը։

Об авторе Քրիստինե Շահբազյան

Մի փոքր իմ մասին. Ծնվել եմ 1984 թ. օգոստոսի 2-ին : Ավարտել եմ Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ սովորել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում, ապա ուսումս շարունակել նույն բաժնի մագիստրատուրայում: Այժմ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում: Դասավանդում եմ մայրենի Գեղարվեստի կրտսեր 4-5-րդ դասարաններում:
Запись опубликована в рубрике 4-րդ դասարանի ուսումնական փաթեթ, 5-րդ դասարանի ուսումնական փաթեթ, Նախագծային ամփոփիչ աշխատանքներ, Նախագծեր, Ինքնակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий